|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Քննարկումներ են ընթանում Ադրբեջանի և Իրանի միջև ևս երկու սահմանային անցակետերի բացման շուրջ։ Այս մասին ադրբեջանա-իրանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբաս Մուսավին։
«Նախատեսվում է, որ սահմանային անցակետերից մեկը կլինի Փարսաբադում, իսկ մյուսը՝ Խուդաֆերինում։ Մենք մանրամասն տեղեկատվություն կտրամադրենք այս ուղղությամբ առաջընթացի մասին»,- հավելել է իրանցի դեսպանը:
Հիշեցնենք, որ Խուդաֆերինը, որը գտնվում է Արցախի Կովսական շրջանում, հայտնել է ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ 2020 թ. պատերազմից հետո: