|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը սենատորներին ասել է, որ Իրանն ի վիճակի է ընդամենը երկու ամսում միջուկային ռումբի համար բավարար նյութ արտադրել։ Այս մասին հայտնում է Politico թերթը։
Ըստ հրապարակման՝ համապատասխան տեղեկությունը հայտարարվել է փակ ճեպազրույցի ժամանակ։
Սենատորներից մեկը տվյալներն անվանել է «սթափեցնող և ցնցող»:
Հիշեցնենք, որ Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման վերաբերյալ բանակցությունները վերսկսվել են փետրվարի 8-ին։