|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Մելիքսեթյանն իր էջում հայտնել է, որ վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել ավելի վաղ ադրբեջանամետ և հակահայկական քարոզչության համար:
«Իմեդին ներողություն է խնդրել՝ հայտարարելով, որ սխալը տեխնիկական է եղել, ու հոլդինգի սոցիալական բոլոր էջերից հեռացվել է ներքոնշյալ թողարկումը», - նշել է նա:
Հիշեցնենք, որ իր ռեպորտաժներից մեկում, անդրադառնալով հայկական մածունի` Վրաստանում անվան հետ կապված խնդրին, հեռուստաընկերությունը տարայի լուսանկար է հրապարակել վրացերեն՝ մածուն գրությամբ, որի վրա եղել են նաև հակահայկական «Ղարաբաղը Ադրբեջան է», «Տոլման նույնպես ադրբեջանական է» գրությունները: