|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բեյրութի Ամերիկյան Համալսարանի գիտաշխատող Եղիա Թաշճյանն առաջարկում է Սյունիքում Իրանի հյուպատոս և ռազմական կցորդ նշանակել՝ հայտնում է Yerkir.am-ը։
ԻԻՀ և ՀՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով ԳԱԱ-ում կազմակերպված «Հայաստան-Իրան․ պատմական անցյալը և ներկան» միջազգային գիտաժողովի ընթացքում իր ելույթում Թաշճյանը նշեց, որ Հայաստանը և Իրանը կարող են նաև ռազմական համագործակցություն ունենալ։
«Երբ ասում եմ ռազմական համագործոկցություն՝ պարտադիր չէ, որ ռազմական զորավարժություններ լինեն։ Անշուշտ նպատակը պետք է լինի տարածաշրջանում կայունություն ապահովելը։ Այդ իսկ պատճառով ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի մեջ պետք է ստեղծվի հետախուզական համագործակցության միասնական կենտրոն, որտեղ երկու կողմերը կկարողանան կիսել, վերլուծել և գնահատել տարածաշրջանային սպառնալիքներն ու ահաբեկչական գործողությունները»,-ասաց Եղիա Թաշճյանը։
Նա հիշեցրեց՝ ինչպես սիրիացի ահաբեկիչներն Արցախ հասան։
«Երբ տարիներ առաջ ասում էինք՝ այդպիսի վտանգ կա, Հայաստանում ոչ մեկը չէր հավատում»,-ասաց նա։
Այս գործընթացը հեշտացնելու համար, նրա համոզմամբ, երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև պետք է ստեղծվի ուղիղ կապ։
Ամբողջական ելույթը՝ տեսանյութով․