|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գերմանիայում բնակվող ադրբեջանցիները Բեռլինում բողոքի ակցիա են կազմակերպել։ Նրանք պահանջում էին հանել Հեյդար Ալիեւի հուշարձանները։ Ակցիան տեղի է ունեցել Գերմանիայում Եգիպտոսի և Սերբիայի դեսպանատների առջև։ Այս մասին Meydan TV-ին տված հարցազրույցում ասել է ակցիայի կազմակերպիչներից Է. Գասիմովը։
Այնուհետեւ կազմակերպիչները դիմել են վերոնշյալ դեսպանատներին։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ Եգիպտոսում և Սերբիայում ժողովրդավարությունից հեռու գտնվող Հեյդար Ալիևի արձանի առկայությունը առնվազն անհարգալից վերաբերմունք է ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ։
Ցուցարարները պահանջել են այդ երկրներից՝ վերանայել հարաբերություններն Ադրբեջանի հետ ժողովրդավարական արժեքների համատեքստում և կոչ անել Բաքվի իշխանություններին՝ հաստատել խոսքի ազատություն և ազատ արձակել քաղբանտարկյալներին։