|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը փետրվարի 3-ին Գանձակ (Գյանջա) կատարած այցի ժամանակ տեղական լրատվամիջոցներին ասել է, որ Ադրբեջանը ցանկանում է Վրաստանից վերադարձնել «Գյանջայի դարպասները»։
«Գյանջայի դարպասները Ադրբեջանին վերադարձնելու հարցը եղել է անցյալ տարի Վրաստան կատարած իմ այցի օրակարգում։ Այս հարցը քննարկել ենք համապատասխան պետական կառույցների հետ։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանի և Վրաստանի միջև գործում է միջպետական հանձնաժողով։ Բանակցությունները հեշտ չեն»,- ասել է նա ադրբեջանցի լրագրողներին։
Վրաստանի ԱԳՆ-ն դրանից հետո հայտարարություն տարածեց, որ օրակարգում այդպիսի հարց չի քննարկվում։
Ըստ առկա պատմական աղբյուրների՝ Դեմետրե I թագավորը (1125-1156) 1139 թվականին գրավել է Գանձակ քաղաքը, դարպասը վերցվել է որպես ավար, ապա նվիրաբերվել Գելաթի վանքին։ Գելաթում դեռ պահպանվում է դարպասի մի մասը վրացերեն արձանագրությամբ։ Դարպասն ինքնին համարվում է միջնադարյան արվեստի գործ։ Դրանք պատրաստված էին չուգունից, դրսից զարդարված հալածված զարդանախշերով և նախշերով։
Դավիթ Շինարարի որդի Դեմետրեն քաղաքը դժվարությամբ գրավել էր այն ավելի վաղ գրաված սելջուկներից։ Քաղաքի գրավումից միայն 8 դար անց՝ 20-րդ դարում Աղվանքի և Արցախի արևելյան շրջաններում բնակվող թյուրքերը (կովկասյան թաթարներ) ստացան «ադրբեջանցի» կեղծ անվանումը։ Հետևաբար ադրբեջանցիների «պահանջը»՝ դարպասը հետ «վերադարձնելու» վերաբերյալ, ծիծաղելի է։