|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսաժողովի ձևաչափով հանդիպում է անցկացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին հայտնում է Agence France Presse-ը:
Ըստ հաղորդագրության՝ հանդիպումն ուղղված է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և հումանիտար համագործակցության զարգացմանը:
Մակրոնն իր խոսքում նշել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկումների կարևորությունը: «Մենք լավ քննարկումներ և ձեռքբերումներ ենք ունեցել, և կարևոր է դրանց հետևելը»,- շեշտել է ֆրանսիացի առաջնորդը: