|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի գործադիր փոխնախագահ Էլհան Մամեդովը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի «Օլիմպիկ» (Մարսել) - «Ղարաբաղ» (ադրբեջանական թիմ) առաջիկա հանդիպման կապակցությամբ հայտարարել է, որ նամակ է ուղարկել ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտոուղարին՝ «կանխելու հայկական հնարավոր սադրանքները» ֆրանսիական քաղաքում:
«Մեր դեմ անընդհատ փորձում են ինչ-որ սադրանք կազմակերպել։ Եվ այստեղ, ամենայն հավանականությամբ, կնշանակվի անվտանգության գծով հատուկ ներկայացուցիչ։ Հավանաբար, ՈւԵՖԱ-ի լրացուցիչ ներկայացուցիչ կլինի»,- ասել է Մամեդովը:
Նրա խոսքով՝ AFFA-ն նամակ է հղել նաև Ֆրանսիայի դեսպանին՝ դրանով իսկ քաղաքական երանգ տալով այս հարցին։