|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վերջին շրջանում կրկին ակտիվացել են ադրբեջանական տարաբնույթ հարձակումները Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան օգտահաշվի ու էջի դեմ, ինչի հետևանքով արդեն զգալի սահմանափակումներ են դրվել դրանց նկատմամբ:
«Եվ այդ սահմանափակումները ֆեյսբուքը հիմնավորում է Մոնթեի վերաբերյալ գրառումներով՝ իրականացնելով անընդունելի գրաքննություն: Վերահաստատում եմ՝ Մոնթեն հերոս է, և ոչ մի ադրբեջանական ու ֆեյսբուքյան գրաքննություն կարծիքս չի փոխելու», - Facebook-ի իր էջում գրել է Արտակ Բեգլարյանը:
Արցախի պետնախարարը ադրբեջանական հարձակումներն ու ֆեյսբուքյան սահմանափակումները չեզոքացնելու նպատակով խնդրում է աջակցել ֆեյսբուքյան իր էջի տարածման հարցում: