|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հաստատել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս շաբաթ կայցելի Ուկրաինա։
«Այս շաբաթ մենք կընդունենք Թուրքիայի նախագահին Ուկրաինայում»,- ըստ РИА Новости-ի՝ ճեպազրույցի ժամանակ ասել է նա։
Կուլեբան նաև նշել է, որ Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի և Նիդերլանդների վարչապետերը Կիև կժամանեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի գրասենյակը հայտնել էր, որ Էրդողանը փետրվարի 3-ին կայցելի Ուկրաինա։