|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը կայցելի Հայաստան։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ավստրիայի ԱԳՆ-ն։
«Այսօր մենք նշում ենք Հայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հաջորդ շաբաթվա այցը Երևան լավ հնարավորություն կլինի երկկողմ գերազանց հարաբերություններն ամրապնդելու և հետագա համագործակցության հնարավորությունները դիտարկելու համար»,- նշված է նախարարության թվիթերյան միկրոբլոգում կատարված գրառման մեջ: