|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը դիտարկում է զորքեր տեղակայելու հնարավորությունը ոչ միայն Բալթյան տարածաշրջանում և Լեհաստանում, այլև Սևծովյան երկրներում։
Հավանաբար, գլխավոր քարտուղարը նկատի ունի Ռումինիան, Բուլղարիան և Թուրքիան, որոնք դաշինքի անդամ են և ելք ունեն դեպի Սև ծով։
Երկուշաբթի՝ հունվարի 24-ին, Ստոլտենբերգը ողջունել է այն երկրներին, որոնք որոշել են ՆԱՏՕ-ին լրացուցիչ ուժեր տրամադրել՝ դրանք Արևելյան Եվրոպայում տեղափոխելու համար՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման պայմաններում։ Մասնավորապես՝ Դանիան ռազմանավ է ուղարկել Բալթիկ ծով, իսկ չորս F-16 կործանիչներ՝ Լիտվա։ Ֆրանսիան հայտարարել է, որ պատրաստ է զորքեր տրամադրել: Նիդերլանդները պատրաստվում է Բուլղարիա ուղարկել երկու F-35 կործանիչ։ Իսպանական նավերը կմիանան ՆԱՏՕ-ի նավատորմին, իսկ ԱՄՆ-ը նախատեսում է մեծացնել իր ռազմական ներկայությունը Արևելյան Եվրոպայում: