|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Պարեկային ոստիկանության հիմնադրման գործընթացը շարունակվում է․ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Առաջիկայում Շիրակի և Լոռու մարզերում կունենանք պարեկային ոստիկանություն։ Պետք է արձանագրել, որ գործընթացը հարթ չի ընթանում՝ սկսած գնումների գործընթացում առաջացած բարդություններից մինչև ավտոմեքենաների՝ շուկաներում առկա խնդիրները։ Բայց մենք հետևողականորեն գնալու ենք առաջ», - ասաց վարչապետը։
Նա շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին եւ ԱՄՆ կառավարությանը՝ այս գործընթացին աջակցելու համար: