|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Հունվարի 9-ին սրտի նոպայով «Էրեբունի» ԲԿ տեղափոխված Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը սրտի ստենտավորումից մի քանի օր հետո դուրս է գրվել, մի քանի օր էլ Երեւանում մնալուց հետո վերադարձել է Արցախ։ Արցախից մեզ փոխանցեցին, որ նա անցած շաբաթվանից հաճախում է աշխատանքի՝ ինքնազգացողությունը լավ է։ Նույն օրերին սրտի բաց վիրահատություն է տարել նաեւ քաղաքական գործիչ Արա Սահակյանը։ Նորքի սրտաբանական կլինիկայում սրտի շունտավորում են իրականացրել, որը բավականին բարդ պրոցես է։ Սահակյանը դեռեւս հիվանդանոցում է՝ ապաքինման փուլում է։