|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հաշվի առնելով վերջին հարձակումը՝ Թուրքիան մտադիր է շարունակել և նույնիսկ ընդլայնել իր անդրսահմանային հակաահաբեկչական գործողությունները. հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Աքարի խոսքերը հնչել են ի պատասխան այն գործողությունների, որոնք սկսվել են այն բանից հետո, երբ շաբաթ օրը թուրք-սիրիական սահմանի մոտ երեք թուրք զինվոր սպանվել է ինքնաշեն պայթուցիկ սարքից. հաղորդում է Yeni Safak-ը:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը հարավարևելյան Շանլիուրֆա նահանգի սահմանամերձ Աքջաքալեում ահաբեկիչների կողմից տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով երեք թուրք զինվոր է սպանվել։