|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եվրամիությունը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին լարվածությամբ։ Այս մասին Twitter-ում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Մենք խորապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին նոր միջադեպերով և կորուստներով։ Կողմերի համար կարևոր է նվազեցնել լարվածությունը և օգտվել առկա մեխանիզմներից, մասնավորապես՝ պաշտպանության նախարարությունների միջև 2021 թվականի նոյեմբերին ԵՄ հովանու ներքո ստեղծված թեժ գիծից»,- ասել է նա։