|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Թյուրքական պետությունների կազմակերպությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի միասնական զինված ուժեր ստեղծելու համար»։ Այս մասին Türkiye թերթին տված հարցազրույցում հայտարարել է թուրքական բանակի պաշտոնաթող բրիգադային գեներալ Յուջել Քարաուզը։
Թուրք գեներալը նշել է, որ Թյուրքական պետությունների կազմակերպությունը պետք է շտապ պատվիրակություն ուղարկի Ղազախստան. «Թյուրքական պետությունները պետք է անհապաղ պատվիրակություն ուղարկեն Ղազախստան՝ իրավիճակը վերահսկելու համար։ Կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները պետք է շտապ հանդիպեն։ Առաջիկա ամիսներին կայանալիք հանդիպմանը պետք է օրինական միջոցներ ձեռնարկել թյուրքական երկրների միասնական ռազմական ուժ ստեղծելու համար և կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»,- ասել է նա։
Քարաուզը հավելել է, որ համատեղ ռազմական ուժը թուրքական աշխարհի համար նույնքան կարևոր է, որքան քաղաքական և տնտեսական ինտեգրումը։