|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Հիսուս Քրիստոսի Սուրբծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Հայրապետական պատարագ է մատուցել։

Սուրբ պատարագին որպես առընթերականեր սպասավորել են Մայր Աթոռի լուսարարապետ և վանական խորհրդի ատենապետ գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ու ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան և Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ, գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը։

Պատարագի ավարտին կատարվել է Ջրօրհնեք, որի ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսը խաչով և սրբալույս մյուռոնով օրհնել է ջուրը: Խաչի այս տարվա կնքահայրն էր հայ երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը։