|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Անցյալ տարվա օգոստոսին Աֆղանստանում իշխանությունը զավթած թալիբները որոշել են, որ գլուխներով մանեկենները կարող են հավասարվել իսլամում արգելված կուռքերին, և հրամայել են դրանք գլխատել։ Այս մասին հայտնում է Sunday Times-ը։
«Թալիբան»-ի առաքինության քարոզչության և արատների կանխման նախարարությունը արևմտյան Հերաթ նահանգի խանութպաններին հանձնարարել է մանեկենները համապատասխանեցնել մահմեդական կանոններին և զգուշացրել՝ հրահանգը չկատարողներին սպասվում է խիստ պատիժ։