|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ինչ վատ բան կա նոյեմբերի 9-ի փաստաթղթում, արդեն կատարված է։ Այս մասին իր տարեվերջյան մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Բոլոր վատ կետերն արդեն իրականացված են, ու որևէ ողջամիտ մարդ չի գալու ու ասելու՝ չեղարկենք․ իրականացված է, բացի մեկ կետից, որը մեզ էր պետք՝ գերիների վերադարձը»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահը։
Ինչ վերաբերում է Հադրութն ու Շուշին հետ բերելուն, Քոչարյանն արձագանքեց՝ այո, պետք է ձգտել գոնե ԼՂ տարածքի ամբողջականությունը ինչ-որ տեղ վերականգնել։
«Այն, ինչ եղել է, չեմ կարծում, որ հնարավոր է, բայց այդ ուղղությամբ քայլեր անելը չի կարող հաջողության գոնե մի մասը չիրականացնել։ Ես այն մարդկանցից եմ, որը հավատում է մեկ բանի՝ ամեն օր քայլ կատարելով, ամեն օր մի բան անելով, քարը քարին դնելով՝ հնարավոր չէ ինչ-որ տեղ ինչ-որ չափի հաջողություն չունենալ», - ընդգծեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։