|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կարծում եմ՝ ազգային դասի մարդիկ երեկ վերջնականապես հասկացան, որ Հայաստանը գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի կարգած դրածո կոլաբորացիոնիստական վարչակարգի իշխանության տակ։ Մեր խնդիրը պետք է լինի առանց համակերպվելու ադապտացվել նոր պայմաններին, մշակել ազգային մարդկանց, ազգային կառույցների, ազգային կապիտալի և ազգային գաղափարների գոյատևման նոր մոդելներ և, ի վերջո, ճիշտ պահի կազմակերպել Հայաստանի ազատագրումը։ Այդ ճիշտ պահի ընտրության դեպքում կապիտուլյացիոն վարչակարգը 1 շաբաթում կվերածվի քաղաքական բանկռոտի՝ ցրելով այն ուռճացված պատկերացումը, թե «կյանքում հրաժարական չի ստորագրի»։ Էն էլ ո՛նց կստորագրի։
Էդգար Էլբակյան
Քաղաքագետ