|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ազգային ժողովում հավատարմագրված` Yerkir.am-ի լրագրողներն այսօր հրավեր են ստացել դեկտեմբերի 27-ին` ժամը 11:00-ին, Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում մասնակցելու ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից Ամանորի և Սուրբծննդյան տոների առթիվ կազմակերպված ընդունելությանը։ Հեռախոսազանգով հրավեր է ստացել նաև Yerkir.am-ի գլխավոր խմբագիրը։
Խմբագրակազմը պատասխանել է, որ չի ընդունում Ալեն Սիմոնյանի հետ ամանորյա միջոցառմանը մասնակցելու հրավերը՝ հայտնելով, որ պատրաստ է հանդիպելու Ալեն Սիմոնյանին միայն դատարանի դահլիճում՝ լսելու մեղադրյալի վերջին խոսքը պատիժը կրելուց առաջ։