|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկրի ուժային կառույցների զինվորականների եւ քաղաքացիական աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին հրամանագրեր է ստորագրել։
Ինչպես հայտնում է turan.az-ը, 2022 թվականի հունվարի 1-ից 20%-ով կավելանան պաշտպանության նախարարության, պետական անվտանգության ծառայության, արտաքին հետախուզության, նախագահի անվտանգության ծառայության, կապի հատուկ ծառայության, պետական սահմանային ծառայության, ՆԳՆ-ի, ներքին զորքերի գլխավոր վարչության, պետական մաքսային կոմիտեի, միգրացիոն պետական ծառայության զինծառայողների, հատուկ կոչումներ ունեցող մասնագետների եւ քաղաքացիական աշխատակիցների աշխատավարձները։