|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայում ամերիկացի դիվանագետ է ձերբակալվել՝ սիրիացու կեղծ անձնագիր վաճառելու համար. հայտնում են լրատվամիջոցները։
Դիվանագետն աշխատում է Լիբանանում ԱՄՆ հյուպատոսությունում. դեկտեմբերի 22-ին հայտնել է GazaeteDuvar թուրքական հրատարակությունը: Աշխատակիցը կասկածվում է Թուրքիայից հեռանալ փորձող սիրիացուն 10 հազար դոլարով անձնագիր վաճառելու մեջ։
Ստամբուլի ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 11-ին՝ ժամը 17-ի սահմաններում, Ստամբուլի օդանավակայանում կեղծ անձնագրով Գերմանիա մեկնելու փորձ կատարելիս ձերվակալվել է մի սիրիացի: Հետաքննության ընթացքում իշխանությունները պարզել են, որ անձնագիրը պատկանում է ամերիկացի դիվանագետի, որը հայտնի է որպես Դի Ջի Քեյ` D.J.K.:
Տեսախցիկների տեսանկարահանման կադրերում երևում է, թե ինչպես են տղամարդիկ հանդիպում օդանավակայանում և փոխանակում անձնագրերն ու փողերը: Նկատվել է նաև, որ նրանք փոխել են հագուստը։
Ոստիկանությունից հայտնել են, որ դիվանագետի մոտ հայտնաբերվել է 10 հազար դոլար, ինչպես նաև դիվանագիտական անձնագիր։
Հոդվածում նշվում է, որ սիրիացին կալանավորվել է պաշտոնական փաստաթղթեր կեղծելու համար, այնուհետև՝ ազատ արձակվել, դիվանագետը ձերբակալվել է։