|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Համակարգչային տեխնիկայի օգնությամբ Արցախի քաղաքացիների բանկային քարտերից կատարված հափշտակությունների դեպքերը շարունակվում են:
Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հաղորդում են, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15:30-ին, Մարտակերտի շրջանային բաժնում զեկուցագիր է ներկայացվել, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցված «Սև ցուցակ, Սև վարկեր» անհայտ օգտատերը ս.թ. հոկտեմբեր ամսին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բնակչուհի Հ.Ա.-ից (ծնված 1999թ.) խաբեությամբ, վստահությունը չարաշահելու եղանակով ձեռք է բերել վերջինիս պատկանող բանկային պլաստիկ քարտի տվյալները և նույն քարտից հափշտակել 120.000 ՀՀ դրամ գումար։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը։
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է անում չտրվել խաբկանքներին և ցուցաբերել զգոնություն: