|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը կդառնա հանրապետության հատուկ ներկայացուցիչը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում։ Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ` չորեքշաբթի ԱՄԷ կատարած այցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ «Սերդար Քըլըչը կդառնա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մեր հատուկ ներկայացուցիչը»:
Քըլըչը բավական հեղինակավոր գործիչ է Թուրքիայում. զբաղեցրել է Թուրքիայի Ազգային անվատնգության խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնը, եղել է Թուրքիայի դեսպանը Բեյրութում, Տոկիոյում և Վաշինգտոնում (որտեղ դեսպան է եղել մինչև վերջերս` 2021 թ. սկիզբը):