|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին՝ ԱՀ Անկախության հանրաքվեի, մարդու հիմնարար իրավունքների և Սահմանադրության օրվա կապակցությամբ, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն Ազգային ժողովի պատգամավորների և ԱՀ Անվտանգության խորհրդի նախագահ Վիտալի Բալասանյանի և կառավարության անդամների հետ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել և ծաղկեփսակ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար նահատակված քաջորդիների հուշակոթողին։
ԱԺ նախագահի գլխավորած կառավարական պատվիրակությունը Զինվորական պանթեոնում ծաղիկներ է խոնարհել Արցախյան 3 պատերազմներում զոհված հայորդների շիրիմներին։