|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիան կրկին հարձակվել է Սինջար նահանգի(Իրաք) եզդիական գյուղերի վրա:
Երեկ թուրքական ինքնաթիռները ռմբակոծել են Խանասորը։ Այս մասին Twitter-ում հայտնել է եզդի գրող և ակտիվիստ Զիդան Իսմայիլը։
Ավիահարվածի արդյունքում թուրքական օդուժի զոհ են դարձել ԴԱԻՇ-ի զինյալների դեմ պայքարող եզդի աշխարհազորայինների առաջնորդ Մարվան Բադալն ու նրա ընտանիքը։
Հիշեցնենք, որ 2018 թ. ի վեր Թուրքիային հաջողվել է սպանել եզդի աշխարհազորայինների 4 առաջնորդի: Ցեղասպան ԻՊ-ի դեմ պայքարելուն զուգահեռ, Իրաքի եզդիները պայքարում են նաև ցեղասպան Թուրքիայի դեմ: