|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Դեկտեմբերի 7-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են Սիրիայի գլխավոր ծովային նավահանգիստը՝ երկրի արևմուտքում գտնվող Լաթաքիան։ Ռմբակոծության հետեւանքով նավահանգստում ուժեղ հրդեհ է բռնկվել, ուժեղ պայթյուններ են լսվել։ Այս մասին հայտնում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը։
Սիրիական լրատվամիջոցները մեղադրել են Իսրայելին՝ ցուցադրելով պայթյունների վայրում բռնկված խոշոր հրդեհի կադրերը:
Լրատվամիջոցները նշել են, որ հակաօդային պաշտպանությունը որսացել է հրթիռների մեծ մասը։ Միաժամանակ, նրանք հավելել են, որ «առանձին հրթիռներ հարվածել են Սիրիայի գլխավոր առևտրային նավահանգստի կոնտեյներային տեղամասին, որը կարևոր դեր է խաղում սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների առաքման գործում»։ «Հրթիռային հարձակման արդյունքում մի քանի բեռնարկղեր բռնկվել են»,- հավելում է SANA-ն։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Նշվում է նաեւ, որ հրդեհի հետեւանքով Լաթաքիան ցնցվել է հինգ հզոր պայթյունից։ Սիրիացի հրշեջներին հաջողվել է մարել նավահանգստում բռնկված հրդեհը։