|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունը ստեղծվել է ԱՄՆ-ի կողմից. ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միքդադի հետ հանդիպման ժամանակ։
Իրանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռաիսին Միկդադի հետ հանդիպման ժամանակ քննադատել է Վաշինգտոնի գործողությունները տարածաշրջանում։
«Տարածաշրջանի ժողովուրդները բախվում են անվտանգության լուրջ սպառնալիքների՝ ԱՄՆ-ի և ԴԱԻՇ-ի ներկայության պատճառով։ Երկրների ժողովուրդները շատ են տառապում»,- ասել է Ռաիսին:
Միքդադը Իրանի նախագահին հրավիրել է այցելել Դամասկոս։