|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը վստահ է, որ հարձակողական անօդաչու սարքերի մատակարարումը ոչ մի կերպ չի ազդել Մոսկվայի և Կիևի հարաբերությունների սրման վրա, քանի որ Ուկրաինան շատ երկար ժամանակ է, ինչ գնում է թուրքական անօդաչու սարքեր։
«Բայրաքթար» հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքերի մատակարարումները Ուկրաինա սկսվել են Մոսկվայի և Կիևի հարաբերությունների սրումից շատ առաջ. ասել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։ Ուստի անօդաչու սարքերը ոչ մի կապ չունեն վերջին իրադարձությունների հետ. հավելել է նա։
Ավելի վաղ Դոնբասում մարտական անօդաչու թռչող սարքերի թեման քննարկել են Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։ Ռուսաստանի ղեկավարն ասել է, որ Ուկրաինան շարունակում է խափանել Մինսկի պայմանավորվածությունները։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի օգտագործմանը. գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Մինչդեռ Bloomberg-ը կարծում է, որ Թուրքիան Ուկրաինային շատ ավելի շատ անօդաչու թռչող սարքեր է մատակարարել, քան հայտնի է։ Խոսքը մի քանի տասնյակ սարքերի մասին է։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել էին, որ Դոնբասում առաջին անգամ օգտագործվել է թուրքական արտադրության Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարք։ Անօդաչու թռչող սարքը հարձակվել է Դ-30 հաուբիցի վրա, որն իբր կրակել է ուկրաինացի զինվորականների ուղղությամբ։