|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բոլորդ ասում եք, որ Սանդրան նույնպես մեծ ծախսեր է արել երեխաների նվերների վրա... Ինչո՞ւ չեք դատում Սանդրային, ծախսերի մեծ մասը նրանն են: Ես հաճույքով նրա հետ կնստեի մեղադրյալի աթոռին, որովհետև չորրորդ կամ հինգերորդ մասը Սանդրայի ծախսերն են․ ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին։
Միաժամանակ, նրա կարծիքով, Վրաստանը չպետք է ափսոսա ծախսված գումարների համար, քանի որ ավելի շատ օգուտ է եղել դրանից։ Սահակաշվիլին ասել է, որ Սանդրա Ռուլովսը «երկրին 100 միլիոն եվրոյի դրամաշնորհներ է բերել»։
Նշենք, որ Սահակաշվիլին շարունակ զարմացնում է կնոջը։ Ձերբակալությունից անմիջապես հետո պարզվեց, որ նա նոր սեր ունի՝ Ռադայի պատգամավոր Ելիզավետա Յասկոն։ Նրա օրինական կինը՝ Հոլանդիայի քաղաքացի Սանդրա Ռուլովսը, խոստովանել է, որ դա իր համար տհաճ անակնկալ էր։