|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հետաձգում է կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութի հաստատումը բյուրոկրատական խոչընդոտների պատճառով. La Nacion-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։
«Ռուսաստանի առողջապահության նախարարությունը սերտ կապեր է պահպանում ԱՀԿ-ի հետ, և մենք հասկանում ենք, որ դեռևս կան փոքր խոչընդոտներ մեր ճանապարհին, բայց դրանք կրում են բացառապես բյուրոկրատական բնույթ»,- ասել է նա։
Դմիտրիևն ասել է, որ Sputnik V-ի արդյունավետությունն ապացուցվել է ամբողջ աշխարհի իրական տվյալների հիման վրա և հաստատվել է հեղինակավոր բժշկական ամսագրերի հրապարակումներով, ուստի ռուսական կողմը որևէ պատճառ չի տեսնում, թե ինչու ԱՀԿ-ն չի ցանկանում ճանաչել ռուսական պատվաստանյութը։
Նա հավելել է, որ ԱՀԿ-ի հաստատումից հետո Sputnik V պատվաստումը ռուսաստանցիներին հնարավորություն կտա ավելի շատ երկրներ մուտք գործելու։