|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
44-օրյա պատերազմից 1 տարուց ավել է անցել է, բայց Եռաբլուրը շարունակում է ընդլայնվել՝ հոգեհանգստի, հուղարկավորման արարողությունները չեն դադարում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Պատերազմի ավարտից հետո, հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից մեկ տարի անց, դեռ մարդիկ են տասնյակներով գերեվարվում։
Պատերազմից մեկ տարի անց Հայաստանը շարունակում է տարածքներ կորցնել, սահմանագծին մարդիկ են զոհվում։
Ու այս ֆոնին իշխանությունը զբաղված է կլոունադայով, սանձարձակությամբ, ռեպրեսիաներով, «բեզպրեդելով» ու մարդկային բանականության մեջ չտեղավորվող գործունեությամբ»։