|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը դաշինքի անդամներին հորդորել է պատրաստվել վատագույնին՝ Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի կուտակման ֆոնին։ «Դուք կարող եք ենթադրել՝ ներխուժման հավանականությունը 20 կամ 80 տոկոս է, բայց դա նշանակություն չունի: Մենք պետք է պատրաստվենք վատագույնին»,- ըստ Deutsche Welle-ի՝ ասել է Ստոլտենբերգը երեքշաբթի՝ նոյեմբերի 30-ին, Ռիգայում կայացած մամուլի ասուլիսում, որը հրավիրվել էր ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումից հետո:
«Մենք պետք է Ռուսաստանին հասկացնենք, որ նա չպետք է ռազմական ներխուժում կատարի Ուկրաինա։ Մոսկվայի կոնկրետ մտադրությունների վերաբերյալ ո՛չ հստակություն կա, ո՛չ էլ վստահություն»,- շարունակել է դաշինքի գլխավոր քարտուղարը՝ հիշեցնելով Ղրիմի «անեքսիան» և Ուկրաինայի արևելյան հակամարտությունը:
Ստոլտենբերգի խոսքով՝ այդ կապակցությամբ ՆԱՏՕ-ի երկրները կկիրառեն հակաճգնաժամային մեխանիզմ, որը կհետևի իրավիճակի զարգացմանը և ժամանակին կարձագանքի դրան։ «Դաշնակիցները միակարծիք են, որ մեզ անհրաժեշտ է ծրագիր, մենք պետք է վստահ լինենք, որ մենք միշտ կարող ենք պաշտպանել բոլոր դաշնակիցներին ցանկացած հնարավոր սպառնալիքից»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի ղեկավարը։