|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Մարտի Լանգի հետ հանդիպման ժամանակ ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը ափսոսանք է հայտնել Վրաստանի՝ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմին մասնակցելուց հրաժարվելու կապակցությամբ. հայտնում է Sputnik-ի վրացական ծառայությունը:
«Ցավալի է, որ Թբիլիսին հրաժարվեց մասնակցել «3+3» (Ադրբեջան-Հայաստան-Վրաստան + Ռուսաստան-Իրան-Թուրքիա) տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի բացման հանդիպմանը՝ չնայած առկա բոլոր հակասություններին»,- ասել է Կարասինը։
Բանակցությունների ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվել է Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ Ժնևյան քննարկումների կարևորությունը։