|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն օրենքի նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկվում է զինծառայողների առողջական վիճակի հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարել առաջնահերթ և անվճար՝ պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում:
ՔՊ պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները դեմ արտայատվեցին օրենքի նախագծին:
Պատասխանելով նրանց՝ պատգամավորն ասաց. «Առողջապահության նախարարը մերժում է, բայց դիմացը ոչինչ չի առաջարկում։ Այդպես չի լինում: Իսկ ինչ վերաբերում է պարոն Գաբրիելյանի ասածներին, չի կարելի անընդհատ ասել, որ՝ դուք ավելի շատ եք մտածում զինծառայողների մասին, հետո էլ ջանասիրաբար մերժել»: