|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանի նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռաիսին Աշխաբադում Տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ներուժին, ասել է. «Իրանը և Թուրքիան կարող են էապես բարելավել երկու երկրների միջև առևտրատնտեսական և քաղաքական հարաբերությունների ներկայիս մակարդակը՝ զինվելով ռազմավարական մոտեցմամբ»։
Անդրադառնալով Թեհրանի և Անկարայի միջև համագործակցության տարբեր ոլորտներին՝ ներառյալ էներգետիկան, բանկային, արժութային հարցերը և առևտրային փոխանակումները, Ռաիսին ընդգծել է, որ երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման ճանապարհը պետք է էապես դյուրացվի։
Իրանի նախագահն ընդգծել է Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցության ու սերտ հարաբերությունների կարևորությունը և հավելել. «Այս երեք երկրներն ունեն բազմաթիվ մշակութային, կրոնական և գաղափարական համայնքներ, ուստի ոչ մի դեպքում չպետք է խաթարել նրանց հարաբերությունները»։
Թուրքիայի նախագահը, իր հերթին, հայտարարելով, որ իր երկիրն անհրաժեշտ է համարում Իրանի հետ երկկողմ և տարածաշրջանային համագործակցության զարգացումը, ասել է. «Մենք կարող ենք զգալի թռիչք կատարել հարաբերությունների ընդլայնման գործում, հատկապես՝ տնտեսական ոլորտներում»։