|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իսրայելի ռազմաօդային ուժերի 6 կործանիչ Լիբանանի օդային տարածքից 12 հրթիռ է արձակել սիրիական Հոմս նահանգի ուղղությամբ։ Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը ռուսական արտադրության «Բուկ-Մ2Է» և «Պանցիր-Ս» համալիրների միջոցով 10 հրթիռ են խոցել։ Հրթիռակոծման արդյունքում պատճառվել է նյութական փոքր վնաս, մեկ սիրիացի զինծառայող վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Վադիմ Կուլիտը։
Հաղորդվում է նաև, որ ահաբեկիչները դիպուկահար հարվածներ են հասցրել կառավարական դիրքերին Իդլիբ նահանգի Մելաջա շրջանում, ինչպես նաև Մաջդալայա շրջանում վիրավորել է սիրիացի 2 զինվոր։
Ընդհանուր առմամբ, Իդլիբի դեէսկալացիայի գոտում վեց հարձակում է գրանցվել «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման դիրքերից։ Հալեպ, Իդլիբ և Լաթաքիա նահանգներում, համապատասխանաբար, երկու հարձակում է եղել։