|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն ձևավորված է փորձագիտական խումբը, բայց օրենքով չկա որևէ ժամկետ, թե ինչ ժամանակում պետք է տրվի եզրակացությունը: Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի պատգամավոր Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ դատավորին միջնորդել է ՍԴ դիմելու համար: «Երբ արդեն առկա է հարուցված հետապնդում, և անձը նոր է ստանում պատգամավորական անձեռնմխելիություն, ընթացակարգ և կառուցակարգ չկա այդ անձեռնմխելիությունը հաղթահարելու առումով: Հետևաբար, մենք խնդրեցինք, որ դատարանը դիմի ՍԴ և պարզի, թե ինչքանով են 31 և 35 հոդվածները համապատասխանում Սահմանադրությանը»,- ասաց փաստաբանը: