|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նոյեմբերի 19-ին, ժամը 01:30-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայք քաղաքի սկզբնամասում բեռնատար ավտոմեքենան հարվածել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 138-րդ կմ-ին «IVECO» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Օ․) բախվել է գազատար խողովակին․ առկա է գազի արտահոսք, ճանապարհը դարձել է երկկողմանի փակ:
Գազի վթարային ծառայության աշխատակիցները ճանապարհից կտրել և հեռացրել են վնասված խողովակները՝ դարձնելով այն երկկողմանի երթևեկելի:
Փրկարարները իրականացրել են հերթապահություն: