|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այսօր Հայաստան է տեղափոխել ադրբեջանական կողմից հանձնված մեկ հայ զինծառայողի մարմին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մուրադովը Բաքվից Երևան է գալիս։ Տեղեկացվում էր, որ ինքնաթիռում գերիներ չկան։
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։