|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ այսօրվա իշխանությունները պարտվելուց հետո հարմարվել են պարտվողական քաղաքականության հետ, և թուրքը հայտնվել է ՀՀ սահմաններում։ Այս մասին հրատապ հրավիրված ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Գնահատելով հակառակորդին՝ մենք ասում ենք, որ շարունակվում են ճնշումները պարտված իշխանությունների վրա։ Որովհետև միջազգային փորձն է ցույց տալիս, որ պարտված իշխանությունները միշտ գտնվում են թե՛ հակառակորդի, թե՛ միջազգային հարթակում թելադրանքի, պարտադրանքի ներքո։ Խոսելով խաղաղության մասին հակառակորդը մեր իշխանություններին գցել է խաբկանքի մեջ, որովհետև նրա գործողությունները, առաջին հերթին՝ հեռտորաբանությունը և հայատայացությունը շարունակվում են»,- ասաց Օհանյանը։
«Հայաստան» խմբակցության ղեկավարը պնդում է ՝ ճանապարհների ապաշրջափակումը հանգեցնելու է Հայաստանի և Արցախի խոր շրջափակման, տնտեսական ճնշման և ժողովրդագրական պատկերի փոփոխության։
Մանրամասն՝ տեսանյութում։