|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. այս մասին հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Սուրեն Պապիկյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Սուրեն Պապիկյանին նշանակել պաշտպանության նախարար», - ասվում է հրամանագրում։
Պապիկանը 2021 թ. օգոստոսի 2-ին էր Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել փոխվարչապետի պաշտոնում։