|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վաշինգտոնը զգուշացնում է ԵՄ դաշնակիցներին, որ Ռուսաստանը կարող է դիտարկել Ուկրաինա հնարավոր ներխուժումը, քանի որ Մոսկվայի և դաշինքի միջև լարվածություն է սկսվել՝ միգրանտների և էներգակիրների հետ կապված. հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Քանի որ Վաշինգտոնն ուշադիր հետևում է Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական զորքերի կուտակմանը, ԱՄՆ պաշտոնյաները հայտնել են իրենց ԵՄ գործընկերներին հնարավոր ռազմական գործողության վերաբերյալ իրենց մտահոգությունների մասին»,- ասվում է զեկույցում։
Նշվում է, որ նման գնահատականները հիմնված են այն տեղեկատվության վրա, որը ԱՄՆ-ը դեռևս չի տրամադրել եվրոպական կառավարություններին։