|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանի զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հիքմեթ Հասանովը Արցախից օկուպացված Շուշի քաղաքում Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ներկա չի եղել այն պատճառով, որ բուժվում է ականի պայթյունից ստացած վնասվածքի հետևանքով. հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Լրագրողներին ինքը՝ Հասանովը, ասել է, որ իր զրահամեքենան ականի վրա պայթել է եռակողմ հրադադարի մասին հայտարարության ստորագրումից հետո, որով Ակնա քաղաքն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Մինչ այժմ նա դեռ բուժվում է։
Հիշեցնենք, որ Ալիևը Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավար Հուլուսի Աքարի հետ ժամանել էր Շուշի քաղաքի օկուպացիայի օրը՝ 2021 թվականի նոյեմբերի 8-ին։ Նրանց այնտեղ գտնվելու ընթացքում քաղաքի մոտ սպանվել է Արցախի խաղաղ բնակիչ։