|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանում «Ռոստելեկոմ»-ը վաճառքի է հանել իր բաժնետոմսերի 100 տոկոսը և գործարքն իրականացնելու թույլտվության համար դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:
Հայաստանում կապի ծառայություններ մատուցել «Ռոստելեկոմ»-ը սկսել է 2012 թվականի դեկտեմբերից:
«Հավանական գնորդը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատերը գործարար Սամվել Կարապետյանն է։