|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը Սարդաշտում ոչնչացրել են ահաբեկչական խմբավորում. ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ։ Այս մասին հոկտեմբերի 28-ին հայտնել է իրանական IRNA գործակալությունը։
«Համզե Սեյեդ օֆ Շոխոդա» բազայի ցամաքային ուժերը ուղիղ առճակատման մեջ են մտել մի խումբ ահաբեկիչների և հակահեղափոխականների հետ, որոնք փորձել են ներթափանցել և դիվերսիոն գործողություն կատարել երկրի հյուսիսարևմտյան շրջանում: Հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ ԻՀՊԿ-ի ուժերին հաջողվել է կանխել հնարավոր ահաբեկչությունները և ձերբակալել ահաբեկիչներին։
Բացի դրանից՝ Սարդաշտում ահաբեկչական խմբավորման ոչնչացման մարտավարական գործողության ընթացքում երկրի իրավապահ մարմինները առգրավել են որոշակի քանակությամբ զենք-զինամթերք։
Սարդաշտի շրջանը գտնվում է Արևմտյան Ադրբեջան նահանգի հարավ-արևմուտքում՝ Իրանի և Իրաքի սահմանների մոտ։