|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հոկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կապեցկուն և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Միխալ Սոբառնային (նստավայրը` ք. Թբիլիսի): Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից:
Շնորհավորելով փոխգնդապետ Միխալ Սոբառնային նշանակման կապակցությամբ՝ Արշակ Կարապետյանը հաջողություններ է մաղթել հետագա գործունեության ընթացքում։
Հանդիպման ընթացքում Արշակ Կարապետյանն ու դեսպան Կապեցկին քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-չեխական երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: