|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վիգեն Խաչատրյանի խոսքով ստացվում է, որ ով, ինչից շատ խոսում է, ուրեմն հենց դրա հետ առնչություն ունի։ Երեք տարվա ընթացքում և մինչ այդ Նիկոլ Փաշինյանը խոսում է թալանից, լափամանից և նորից թալանից, հիմա Վիգեն Խաչտարյանի տրամաբանությամբ ստացվում է դրա հետ կապ ունի։ ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Մենք շատ հաճախ խոսում ենք, որ պետք է մեր հայտարարությունները լինեն այնպիսին, որ թշնամին դրանից չօգտվի, հիմա ո՞նց կմեկնաբանեք, որ ՀՀ ՄԻՊ-ը բացառապես ՀՀ շահերից բխող հայտարարարություն է անում, կոշտ քննադատում է թշնամուն և հակառակորդին, բայց այդ հայտարարության դեմ պայքարում է ՊՆ-ն մեկ էլ ԱԽՔ-ը։ Հիմա այս պայմաններոմ, այդ պայքարի արդյունքերը հայտնվուն են Haqqin.az-երում։ Դա շատ վատ է»,- ասաց Վարդևանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: